Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Գեղեցիկ ու առողջ լինելու 10 կանոն

Գեղեցիկ ու առողջ լինելու 10 կանոն

Արտաքին տեսքը կարող է շատ բան ասել կնոջ ֆիզիկական և հոգեկան առողջության մասին: Ինչպե՞ս կարելի է միշտ  անթերի տեսք ունենալ:

1. Գեղեցկությունը ներսից է սկսվում

 

Բավական է նայել մի քանի ժամ առաջ ճյուղից պոկված խնձորին՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մեր մաշկի հետ: Խնձորը գեղեցիկ է արտաքուստ, սակայն որոշ ժամանակ անց այն սկսում է ներսից փչանալ: Այդպես էլ մեր մաշկը... գեղեցիկ է դրսից, սակայն ներսից այն չէ: Պետք չէ մեղքը բարդել քսուքի վրա՝ մտածելով, թե այն անհրաժեշտ ազդեցությունը չի թողնում: Մտածեք՝ արդյոք օրվա ընթացքում բավականաչափ հեղուկ օգտագործո՞ւմ եք: Մարդ օրական պետք է խմի 2 լիտր հեղուկ:

 

2. Շարժումը կյանք է

 

Հնարավո՞ր է արդյոք վնասակար նյութերը օրգանիզմից հեռացնել կոսմետիկ միջոցներով: Իսկ ահա քրտինքը դա կարող է անել: Ամիսը մեկ անգամ շոգեբաղնիք հաճախելը մաքրում է ներսից: Անհրաժեշտ է ֆիզիկական վարժություններ կատարել, որոնք կօգնեն թարմ և գեղեցիկ տեսք ունենալ առանց կոսմետիկ միջոցների:

 

3. Մրգերը վիտամինների հիմնական աղբյուրն են

 

Ամառը ստամոքսին հանգիստ պարգևելու հիանալի ժամանակ է: Սեզոնային մրգերը կարող են փոխարինել հագեցած ճաշին և ընթրիքին:  Իսկ տարվա մնացած եղանակներին շոկոլադը և  թխվածքաբլիթները հաճախ փոխարինեք չրերով և ընկուզեղենով:

 

4. Մերսում

 

Մերսումը շատ օգտակար է: Եթե հնարավորություն չունեք այն վայելելու Շրի-Լանկայի կամ Մարոկկոյի հանգստյան վայրերում, ապա կարող եք դա անել տեղական լողափերին կամ մերսման սրահներում:

 

5. Հարթությունը գեղեցկության գրավականն է

 

Գեղեցկության գլխավոր կանոններից մեկը ժամանակին մազահանումն է: Իդեալական հարթ մաշկի գաղտնիքը անցանկալի մազերի հեռացումը չէ, այլ պրոցեդուրայից հետո դրա խոնավացումը: Լավ խոնավացրած մաշկը չի անհանգստացնի թեփոտությամբ, գրգռվածությամբ և կարմրությամբ:

 

Մեր ժամանակներում կոսմետիկ միջոցներ արտադրողները կանանց մաշկի փափկացնող միջոցների լայն ընտրանի են առաջարկում: Գելեր, փրփուրներ, լոսյոններ, քսուքներ. այս ամենը գեղեցիկ մաշկի համար պայքարի ձեր հիանալի դաշնակիցներն են:

 

6. Շատ կարևոր է պեդիկյուրը

 

Դուք սովորաբար պեդիկյուր ամիսը մե՞կ անգամ եք անում: Դա բավական չէ, քանի որ ոտնաթաթերի մաշկն ավելի արագ է կոպտանում: Անհրաժեշտ է չմոռանալ՝ ամեն օր առավոտյան և երեկոյան պետք է խոնավացնել ոտնաթաթերի մաշկը:

 

7. Ազատվել ավելորդություններից

 

Մաշկի չորացած բջիջներ: Ամեն երկու օրը մեկ անհրաժեշտ է դրանցից ազատվել  սկրաբով: Միայն այդ դեպքում մաշկը հարթ տեսք կունենա և կփայլի թարմությամբ:  

 

8. Ձյունաճերմակ ժպիտ

 

Հնարավո՞ր է արդյոք գեղեցիկ տեսք ունենալ առանց գեղեցիկ ատամների: Ամեն օր մենք ատամների էմալը քայքայող սնունդ ենք ընդունում: Ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Անհրաժեշտ է այնպիսի մածուկ ձեռք բերել, որը կօգնի ազատվել ատամների դեղնությունից, ատամնափութից և լնդերի արնահոսությունից: Եվ, իհարկե, պետք չէ մոռանալ ժամանակին այցելել ատամնաբույժին:

 

9. Իդեալական մազեր

 

Մազերը գեղեցկության կարևոր գրավականն են: Որպեսզի մազերը ձեզ ուրախացնեն գեղեցկությամբ և առողջ տեսքով, հարկավոր է ամեն օր հոգ տանել դրանց մասին: Նախապատվությունը տվեք միայն այն միջոցներին, որոնք համապատասխանում են ձեզ: Չմոռանաք մազերի համար նախատեսված դիմակների և բնական բաղադրիչների մասին:

 

Իհարկե, հնարավոր չէ հրաժարվել մազերի ջերմային հարդարումից, սակայն որքան հնարավոր է՝ քիչ օգտագործեք ֆեն և մազերի արդուկ: Ավելի հաճախ սանրեք մազերը, քանի որ այն համարվում է մազերի մերսում, խթանում է արյան շրջանառությանը:

 

10. Վառ գույները լավ տրամադրության գրավականն են

 

Ձեր զգեստապահարանում գերակայում են մռայլ գույնե՞րը: Անհրաժեշտ է շտապ գնումների գնալ: Վառ հագուստը շրջապատի ուշադրությունը կհրավիրի ձեզ վրա և կբարձրացնի տրամադրությունը:  Ինչպես հայտնի է, բարձր տրամադրությունը դեպի գեղեցկություն և առողջություն տանող ամենակարճ ճանապարհն է:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ